Իրանի 10 կետից բաղկացած պլանը, հավանաբար, գրվել է ChatGPT-ի միջոցով. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարծում է, որ իրանական կողմն օգտագործել է ChatGPT նեյրոցանցը՝ իր տասը կետից բաղկացած պահանջների առաջին տարբերակը կազմելիս: Պաշտոնյայի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը:

Ընդհանուր առմամբ, ըստ Վենսի, Թեհրանն առաջարկել է պահանջների երեք տարբերակ:

«Կար 10 կետից բաղկացած երկրորդ առաջարկ, որը շատ ավելի ողջամիտ էր: Հենց այդ առաջարկին էր հղում անում նախագահ [Դոնալդ Թրամփը], և դա համապատասխանում է իրականությանը՝ երեկվա դրությամբ», — ասել է փոխնախագահը:

Իսկ երրորդ առաջարկը, ըստ Վենսի, ավելի մաքսիմալիստական էր, քան առաջինը, սակայն հենց դա է տարածվել սոցիալական ցանցերում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *