Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնությшն ենթարկողների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնությшն ենթարկողների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Գլխավոր Դատախազությունից։

«Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)»,-նշել են կառուցից։

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Վեդիում մանկապղծության դեպք է գրանցվել։ Արարքը կատարել են 58 և 65 տարեկան տղամարդիկ։ Տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։ Փետրվարի 12-ին նախաձեռնվել է վարույթ 15-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հոդվածով, սակայն որևէ գործողություն չի կատարվել, ինչին հաջորդել է նաև 17-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *