
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դատելով քրեական դատավարության օրենսգրքի նոր փոփոխություններից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքագիտական առումով հաստատված ոստիկանապետությունից բացի, այժմ էլ քաղաքակական իշխանությունը որպես նշաձող սահմանել է ունենալ նաև «միլիցեյսկի» արդարադատություն։
Գործի «քննության» ժամանակ ապացույցներ կարող են չհետազոտվել (ինչ գրել են միլիցեքը, ճիշտ են գրել),
Դատավորը կարող է ներքին համոզմունք ձևավորել՝ նույնիսկ չքննելով գործը (գործի ընդհատման վերսկսման արգելք):
Ու էս ամենը շատ սեղմ ժամկետում (առավելագույնը 1 տարի)։
Իշխանության ուղերձը – դատարանն ո՞վ դառավ, որ գործ քննի կամ կասկածի տակ դնի օպեռ – քննիչ – դատախազի ասած/արածը: