Ռումինիայի հրեական գերեզմանատանը հայտնաբերվել է Ադոլֆ Հիտլերի գերեզմանը

Բուխարեստում Իսրայելի դեսպանատունը հայտնել է Ռումինիայի «Ֆիլանտրոպիա» հրեական գերեզմանատանը «Ադոլֆ Հիտլեր» անունով գերեզմանի հայտնաբերման մասին։ Խոսքը ոչ թե նացիստական դիկտատորի, այլ նրա անվանակցի մասին է։

Ինչպես հստակեցրել են դիվանագիտական առաքելությունից, աշկենազական «Ֆիլանտրոպիա» հրեական գերեզմանատունը բացվել է 1865 թվականին և Ռումինիայի մայրաքաղաքում պահպանված հրեական երեք գերեզմանատներից ամենահինն ու ամենամեծն է։

Դեսպանատնից նշել են, որ տապանաքարը պատկանում է ավստրիական ծագումով հրեա գլխարկագործին, որի անունը Ադոլֆ Հիտլեր էր։ Նա մահացել է 1892 թվականին՝ 60 տարեկան հասակում, այսինքն՝ այն ժամանակ, երբ ապագա նացիստ առաջնորդն ընդամենը 3 տարեկան էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *