Գերմանիայի ՆԳՆ-ն նախատեսում է ընդլայնել երկրի հատուկ ծառայությունների, ինչպես նաև հետախուզության լիազորությունները, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտին։
«Ես ուզում եմ մեր հետախուզական ծառայությունը վերածել իսկական հետախուզական գործակալության», — մեջբերում է Դոբրինդտի խոսքերը հրապարակումը։
Ինչպես ճշտել են հրատարակությունում, բարեփոխման նպատակն է հատուկ ծառայությունները դարձնել ավելի արդյունավետ և թույլ տալ նրանց ոչ միայն տվյալներ հավաքել, այլև ավելի ակտիվ արձագանքել հիբրիդային սպառնալիքներին, այդ թվում՝ լրտեսությանը, դիվերսիաներին և կիբերհարձակումներին։
Նշվում է, որ գործակալները հնարավորություն կստանան չեզոքացնել արտասահմանից եկող կիբերսպառնալիքները, այդ թվում՝ հակառակորդի ցանցերը թվային հարցումներով ծանրաբեռնելու միջոցով։ Բացի այդ, թերթի տվյալներով, բարեփոխումը կարող է թույլ տալ միջամտել հակառակորդների անօդաչու սարքերի և ռազմական ավիացիայի աշխատանքին։