Երևանի ավագանին այսօր՝ մայիսի 7–ին իր հերթական նիստն է գումարել։ Նիստի սկզբում որոշվեց, որ ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա Հունիսի 23-ին ժամը 10-ին։
Նման առաջարկով հանդես եկավ քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավագանին մերժեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի առաջարկը 15-րդ հարցը զեկուցվող դարձնելու վերաբերյալ։ Այն վերաբերում է Արշակունյաց պողոտա25/4 հասցեում բնակելի շենք կառուցելու համաձայնություն տալուն։
Ավագանին ընդունեց չզեկուցվող հարցերի փաթեթը և անցավ զեկուցվող հարցերի քննարկմանը։