Թալին խոշորացված համայնքի հետ կապված, եթե այդտեղ խնդիր կա, կարծում եմ՝ իրավապահները պետք է արձագանքեն։ Այս մասին, այսօր՝ մայիսի 7–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ ընտրություններից մեկ ամիս առաջ Թալին խոշորացված համայնքի ղեկավար ՔՊ–ական Տավրոս Սափեյանը 11 մլն դրամի սոցիալական օգնություն է բաժանել քաղաքացիներին։
«Ես գնահատական չունեմ, իրավապահները պետք է գնահատական տան, բայց հիմա կառավարությունն էլ է ամեն ամիս միլիարդների սոցիալական աջակցություններ է բաժանում, հիմա պետք է չբաժանի՞։
Ես կարծում եմ՝ այստեղ պետք է իրավական նախադեպային գնահատականներ ֆիքսել և առաջնորդվել այդ տրամաբանությամբ»։