Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի վրա հարվածների ընթացքում ոչնչացրել է «Հեզբոլլահ»-ի «Ռադվան» անունով էլիտար ստորաբաժանման հրամանատարին։ Այդ մասին մայիսի 7-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով զինվորականներին։
«Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ հրամանատարը սպանվել է Իսրայելի կողմից Բեյրութի հարավային արվարձանների վրա հասցված հարվածի հետևանքով», — նշվում է նյութում։
Այս հարվածը դարձավ Թել Ավիվի կողմից Բեյրութի դեմ առաջին հարձակումը ապրիլի 17-ին հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր։ Ընդգծվում է նաև, որ այն ուժեղացնում է ճնշումը հրադադարի ողջ գաղափարի վրա, քանի որ լիբանանյան կողմը ի պատասխան հարձակում է իրականացրել իսրայելցի զինվորականների դեմ՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։