Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հայտնել է երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ հանդիպման մասին։
«Վկայակոչելով վերջերս տեղի ունեցած հանդիպումը գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ՝ Իրանի նախագահը պատմել է այդ հանդիպման ընթացքում տիրող մթնոլորտի, ինչպես նաև նրա անձնական, բարոյական և կառավարչական որակների մասին», – ասվում է Իրանի նախագահի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ։