Այսօր Լուսավոր Հայաստան կուսակցությունում ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը և միջազգային հարցերով քարտուղար Շուշան Ավագյանը ընդունել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորտական առաքելության ներկայացուցիչներին և նրանց ներկայացրել ընտրարշավին նախորդող գործընթացների վերաբերյալ մեր մտահոգություններն ու դիտարկումները։
«Լուսավոր Հայաստանի»–ից NEWS.am–ին հայտնում են, որ առաքելությունը կազմված է լինելու միջազգային փորձագետներից և երկարաժամկետ ու կարճաժամկետ դիտորդներից, որոնք գնահատելու են ընտրական գործընթացի բոլոր փուլերը՝ նախընտրական քարոզարշավից մինչև ընտրությունների օրը և հետընտրական գործընթացները։
Լուսավոր Հայաստանը կարևորում է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայությունը՝ որպես ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահության ամրապնդման և ընտրական համակարգի հաշվետվողականության կարևոր գործոն։