Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանի կողմից Քեմբրիջ կատարված այցի շրջանակներում կայացած պաշտոնական հանդիպումների ընթացքում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներում՝ սոցիալական պաշտպանության, առողջապահության, բնակարանային ապահովման և կրթության ուղղություններով։
Քննարկումների արդյունքում ձեռք են բերվել մի շարք նախնական պայմանավորվածություններ՝ գենդերային հիմքով բռնության կանխարգելման, անօթևանության նվազեցման, կախվածությունների դեմ պայքարի, ինչպես նաև հոգեկան առողջության ծառայությունների զարգացման ուղղությամբ։ Նախատեսվում է նաև մասնագետների վերապատրաստում և միջազգային փորձի տեղայնացման հնարավորությունների դիտարկում Երևանում։
Ի նշան Երևան և Քեմբրիջ քույր քաղաքների բարեկամության և համագործակցության արժևորման` Երևանի քաղաքապետի անունից Գ. Ղարիբյանը Քեմբրիջի քաղաքապետին է հանձնել Արգիշտի հուշանվերը: