Մեկ շաբաթում տրանսպորտում ուղեվարձի ուժեղացված վերահսկողության արդյունքում հավաքագրել են 3 ավտոբուսի գումար


Բիզնես


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է նախապատրաստել 170 նոր ավտոբուսի ձեռքբերման մրցույթ։ Նրա խոսքով՝ այդ նոր ավտոբուսները կգան փոխարինելու «Higer»-ներին և «Գազել»-ներին։

Նա շեշտել է. «Բայց այս մրցույթը պայմանով, այսինքն՝ առանց ֆինանսական միջոցների կհայտարարենք, և հավաքագրումներից կախված կորոշենք՝ գնում իրականացնում ենք, թե ոչ։ Մենք տեսնում ենք, որ կա ահռելի պոտենցիալ՝ վճարումներն ու կարգուկանոնը ճիշտ տրամաբանության բերելու դեպքում ֆինանսական միջոցներ գեներացնել ու այս տարի ևս մեծ խմբաքանակ ավտոբուսներ ձեռք բերել, բոլոր «Higer»-ներն ու «Գազել»-ները փոխարինել։ Բայց այստեղ կարևոր է, թե մեր գործընկերներն ինչպես կաշխատեն, կարգապահությունը ինչպես կվերահսկեն»։

Քաղաքապետը հիշեցրել է, որ մեկ շաբաթում տրանսպորտում ուղեվարձի ուժեղացված վերահսկողության արդյունքում հավաքագրել են 3 ավտոբուսի գումար։

Ավելի վաղ քաղաքապետն ասել էր. «Շաբաթական մոտ 70-80 մլն դրամի չվճարում ունենք։ Սա նշանակում է, որ շաբաթը երկու նոր ավտոբուս կարող էինք գնել այդ չվճարողների հաշվին»։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *