Բրիտանական հայտնի Superdry ապրանքանիշի համահիմնադրին դատապարտել են 8 տարվա ազատազրկման՝ բռնաբարության համար

Superdry հագուստի արտադրության ընկերության համահիմնադիրը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման՝ Չելթնեմում գիշերային զբոսանքից հետո կնոջ բռնաբարելու համար, գրում է The Guardian-ը։

54-ամյա Ջեյմս Հոլդերը պետք է իր ընկերոջ հետ տաքսիով վերադառնար Քոթսուոլդսի իր տուն։ Փոխարենը, զույգը նստել է տուժածի տաքսին և ուղևորվել Գլոստերշիրի քաղաքի նրա բնակարան, որտեղ, ըստ մեղադրանքի, Հոլդերը բռնաբարել է կնոջը։

Ինքը՝ Հոլդերը, խոստովանել է, որ սեքսուալ գործողությունները տեղի են ունեցել 2022 թվականի մայիսին, սակայն դատարանում պնդել է, թե դրանք եղել են փոխադարձ համաձայնությամբ։

Գրաֆիկական դիզայն ուսումասիրած Հոլդերը հիմնադրել էր սքեյթբորդինգի և BMX-ի ոլորտում մասնագիտացած Bench նորաձևության ապրանքանիշը։

2003 թվականին նա դարձել է Superdry-ի համահիմնադիրը՝ ձեռնարկատեր Ջուլիան Դանկերտոնի հետ միասին, որն առևտրի կետ էր բացել Չելթնեմում։ 2004 թվականին գործընկերները բացել են ապրանքանիշի առաջին խանութը Լոնդոնի Քովենթ Գարդենում։

Ներկայում ընկերությունը խանութներ ունի ամբողջ աշխարհում, դրանց թվում՝ ավելի քան 60-ը Միացյալ Թագավորությունում։ Superdry-ն հայտարարել է, որ հանցագործությունը կատարելու պահին Հոլդերն ընկերությունում այլևս որևէ պաշտոն չէր զբաղեցնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *