Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը քաղաքացիական ծառայությունների համար հատուկ պատվո նշանով պարգևատրել է Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեին՝ Գազայի հատվածում Իսրայելի ցեղասպան պատերազմի ժամանակ իր գործունեության համար։ Պարգևատրման մասին հայտնում է Al Jazeera-ն:
Ալբանեզեն բացահայտ քննադատել է Գազայի հատվածում Իսրայելի պատերազմը՝ նրան մեղադրելով պաղեստինցի ժողովրդի դեմ ցեղասպանության և ռազմական հանցագործությունների մեջ։
Սանչեսը դարձել է եվրոպացի այն հիմնական քննադատներից մեկը, որը դեմ է թե՛ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմին, թե՛ Գազայի հատվածում Իսրայելի պատերազմին՝ դրանք անվանելով անօրինական և միջազգային իրավունքի խախտում։
Նա պնդել է, որ Իսրայելին զենքի մատակարարման նկատմամբ համաեվրոպական էմբարգո պետք է սահմանել, ճանաչել Պաղեստին պետությունն ու Իրանի դեմ գործողությունների համար ամերիկյան զորքերին արգելել օգտագործելու իսպանական բազաները։