Վեդիի մանկապղծության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է

Դատավոր Ռուզաննա Ամիրջանյանի որոշմամբ, Վեդիի մանկապղծության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 65-ամյա Դավիթ Այնազյանը նույնպես կալանավորվել էր։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցների հաղորդմամբ ՝ Վեդիում մանկապղծության դեպք է գրանցվել։ Արարքը կատարել են 58 և 65 տարեկան տղամարդիկ։ Տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։ Փետրվարի 12-ին նախաձեռնվել է վարույթ 15-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հոդվածով, սակայն որևէ գործողություն չի կատարվել, ինչին հաջորդել է նաև 17-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *