Իսրայելը չի հավատում, որ ԱՄՆ-ն համստատակամորեն կհասնի Իրանի հրթիռային ծրագրի սահմանափակմանը. 12-րդ ալիք

Եթե ​​Իրանի հետ համաձայնություն ձեռք չբերվի մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Չինաստանից վերադարձը հաջորդ շաբաթավերջին, ռազմական տարբերակը կրկին արդիական կդառնա։ Դրա մասին հայտնում է իսրայելական 12-րդ ալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Սպիտակ տունն ակնկալում է վաղը ստանալ ԱՄՆ-ի վերջին առաջարկի վերաբերյալ Իրանի պատասխանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը նախագահի հետ չի մեկնի Չինաստան, որպեսզի շարունակի աշխատանքը Իրանի հետ համաձայնագրի շուրջ։

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է 12-րդ ալիքը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կզրուցի Թրամփի հետ։

Ըստ պարբերականի՝ Իսրայելը կարծում է, որ Իրանը չի արձագանքել անցյալ գիշեր Բեյրութում «Հըզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատարի սպանությանը, քանի որ չի ցանկանում վիժեցնել  ԱՄՆ-ի հետ բանակցությունները։

Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ երկիրը մտահոգված է այն ուղղությամբ, որով զարգանում են Իրանի հետ բանակցությունները։

«Նման համաձայնագիրն անորոշ հայտարարությունների հիման վրա չի ստորագրվում, այլ պահանջում է ճշգրտություն, տեխնիկական մանրամասներ, ընթացակարգեր, ժամանակացույցեր, վերահսկողական մեխանիզմներ և այլն,- ասել է պաշտոնյան՝ մեկնաբանելով մեկ էջանոց համաձայնագիրը, որը, ըստ տեղեկությունների, քննարկման փուլում է,- Առանց խորանալու այս հարցերից յուրաքանչյուրի մանրամասների մեջ՝ իրանցիները հեշտ ուղիներ կգտնեն իրենց միջուկային ներկայությունը վերականգնելու համար»։

Պաշտոնյան 12-րդ ալիքին հայտնել է, որ Իսրայելը չի հավատում, թե ԱՄՆ-ն համառորեն կձգտի Իրանից ստանալ բալիստիկ հրթիռների ծրագրի սահմանափակման համաձայնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *