Մեծ Բրիտանիայի ներգաղթի ծառայության աշխատակիցը մեղավոր է ճանաչվել ՝ «ստվերային ոստիկանական գործունեության» շրջանակում չինական հետախուզության հետ համագործակցելու մեջ, հայտնում է BBC News-ը։
Ըստ մեղադրանքի՝ 40-ամյա Չի Լյուն «Փիթեր» Վայը օգտագործել է իր մուտքը Ներքին գործերի նախարարության համակարգչային համակարգ՝ հիմնական ներգաղթի տվյալների բազայի միջոցով Մեծ Բրիտանիայում բնակվող հոնկոնգցի այլախոհներին հետևելու համար:
Նա մեղավոր է ճանաչվել «Ազգային անվտանգության մասին» օրենքը խախտելու և օտարերկրյա հետախուզական ծառայությանը օժանդակելու մեջ՝ 65-ամյա Չուն Բիու «Բիլ» Յուենի հետ միասին, որն ի սկզբանե Հոնկոնգի իշխանությունների հետ կապերում եղել է նրա միջնորդը։
Վայը նաև մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Երկու տղամարդկանց մեղավոր ճանաչելուց հետո Չինաստանի դեսպան Չժեն Ցզեգուանը կկանչվի Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն։
Մեղադրող կողմը հայտարարել է, որ չի ձգտելու գործի վերանայման:
Մեղադրյալները կալանավորվել են մինչև դատավճռի հրապարակումը, որը նախատեսված է մայիսի 15-ին։