ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում պատմել է, թե ինչպես է այսօր Սպիտակ տանը հյուրընկալել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային։
ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել բրազիլացի գործընկերոջ հետ բանակցությունները։
«Հենց նոր ավարտվեց իմ հանդիպումը Բրազիլիայի շատ աշխույժ նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ: Մենք քննարկել ենք բազմաթիվ թեմաներ, ներառյալ՝ առևտուրը և, մասնավորապես, սակագները: Հանդիպումը շատ լավ անցավ: Մեր ներկայացուցիչները ծրագրում են հանդիպել՝ որոշ առանցքային հարցեր քննարկելու համար: Անհրաժեշտության դեպքում առաջիկա ամիսներին լրացուցիչ հանդիպումներ կնշանակվեն»,- գրել է Թրամփը։