Թրամփ․ Պակիստանը խնդրել է բանակցությունների ընթացքում ժամանակավորապես դադարեցնել Project Freedom-ը

Պակիստանը ԱՄՆ-ից խնդրել է Իրանի հետ բանակցությունների ընթացքում ժամանակավորապես դադարեցնել Հորմուզի նեղուցով այն նավերի ուղեկցման Project Freedom («Ազատության նախագիծ») գործողությունը, որոնք ռազմական հակամարտության պատճառով հայտնվել էին ջրային տարածքում արգելափակման մեջ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Պակիստանը և նրա առաջնորդները շատ լավ [դրսևորեցին իրենց]։ Նրանք մեզ խնդրեցին դա չանել բանակցությունների ընթացքում», – լրագրողներին ասել է նա, երբ հարցրել են Project Freedom-ի ճակատագրի մասին։

Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ը կվերսկսի այդ գործողությունը, «եթե անհրաժեշտ լինի»։

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը դադարեցրել է Project Freedom-ը Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցից հետո, որը մտահոգություն էր հայտնել էսկալացիայի կապակցությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *