
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավի բերումով մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու թեմային, ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Դպրոցներում երեխաներ կան, չէ՞, փորս է ցավում, էս է եղել, էն է եղել… Փաշինյանը կարար ասեր, օրինակ, կորոնավիրուս է վարակվել ու պլստար, մայիսի 9-ին չգնար: Ցավոք, Փաշինյանը ՀՀ-ն է ներկայացնում ու այս ամենը լուրջ չէ»: