Շվեյցարիայում հայտնել են Իրանում պատերազմի պատճառով գազի և էլեկտրաէներգիայի պակասի վտանգի մասին

Շվեյցարիայի իշխանությունները հայտնել են, որ երկիրը կարող է բախվել գազի և էլեկտրաէներգիայի պակասի հաջորդ ձմռանը՝ Իրանում շարունակվող հակամարտության ֆոնին, ինչի մասին նշվել է կառավարության հինգշաբթի հրապարակած մամուլի հաղորդագրությունում։

«Եվրոպայում գազի պաշարների համեմատաբար ցածր մակարդակի և Իրանում պատերազմի՝ գազի գների վրա ունեցած ազդեցության պատճառով անորոշություն կա այն հարցում, թե որքանով գազի պաշարները կլրացվեն մինչև ձմռան սկիզբը», – հայտնել են կառավարությունում​​​։

Հաղորդագրության համաձայն՝ մատակարարումների դեֆիցիտ կարող է առաջանալ, եթե Հորմուզի նեղուցի փակումը երկարաձգվի։

Նշվել է, որ Շվեյցարիան ստիպված է եղել հենվել էլեկտրաէներգիայի զուտ ներմուծման վրա՝ Գյոսգեն ատոմակայանի կանգի պատճառով, որը սովորաբար ձմռանն ապահովում է ազգային սպառման մոտ 13 տոկոսը։

Դրա պատճառով Շվեյցարիան ստիպված է եղել ներմուծել իր սպառման ծավալի մոտ մեկ հինգերորդը։

Հիդրոէներգիայի արտադրությունը նույնպես զգալիորեն ավելի ցածր է եղել, քան նախորդ երկու տարիներին։

Շվեյցարիայի հիմնական էլեկտրաէներգիա մատակարարողը Ֆրանսիան է, որը մինչ այդ էլեկտրաէներգիա էր մատակարարում ողջամիտ գներով, նշել են կառավարությունում։

«Բայց մարտից սկսած՝ Իրանում պատերազմը և Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել են գազի, հետևաբար նաև էլեկտրաէներգիայի գների զգալի աճի եվրոպական շուկաներում», – նշվել է հաղորդագրությունում։

Կառավարությունում նշել են նաև տեխնիկական սպասարկումն ու էլեկտրահաղորդման ցանցի նորացումը արագացնելու անհրաժեշտությունը, քանի որ 12 հազար հաղորդագծերի շուրջ 60 տոկոսը կառուցվել է 50-80 տարի առաջ։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *