ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հազար դոլար չէր տա 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ԱՄՆ հավաքականի առաջին խաղի տոմսի համար։ Սպիտակ տան ղեկավարի մեկնաբանությունը մեջբերել է New York Post թերթը։
«Ես չգիտեի այդ թվի մասին։ Իհարկե, կցանկանայի այնտեղ լինել, բայց, անկեղծ ասած, դրա համար չէի վճարի», – ասել է Թրամփը։
Ինչպես հայտնել է Forbes-ը, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից 155 դոլարով վաճառվող տոմսերի արժեքը միջնորդ կայքերում կարող է գերազանցել 1 000 դոլարը։ Ամենաթանկ տոմսերի գինը եզրափակչի համար, որոնք ՖԻՖԱ-ն վաճառում է 8 680 դոլարով, կողմնակի հարթակներում կարող է հասնել 57 հազար դոլարի։
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։