«Քաղաքապետարանի աշխատակիցները պլակատներ են փակցնում»․ Նարեկ Մանթաշյան (տեսանյութ)

«Քաղաքապետարանի աշխատակիցները պլակատներ են փակցնում»․ Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել՝ «Ընտրախախտումները սկսվեցին» գրառմամբ։ «Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պաշտպանության ծառայության աշխատակիցները՝ բաժնի պետի գլխավորությամբ, աշխատանքային ժամին փակցնում են սրտիկով պլակատները։ Քարոզարշավի առաջին օրով արձանագվում է խախտում։ Աշխատանքային օրով, աշխատանքային ժամին իրենց աշխատանքային ֆունկցիաներն իրականացնելու փոխարեն Փաշինյանի ու ՔՊ-ի գովազդով են զբաղված»,- մասնավորապես ասվում է տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *