Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 32-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար «Ալ-Նասրը» հյուրընկալվելիս գոլառատ մրցավեճում 4-2 հաշվով հաղթեց «Ալ-Շաբաբին»։
Հանդիպման հերոս դարձավ պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը, որն արդեն 3-րդ և 10-րդ րոպեներին դարձավ դուբլի հեղինակ Աբդուլրահման Ղարեբի փոխանցումներից հետո։ Տանտերերի կազմում 30-րդ րոպեին Յանիկ Կարասկոն կրճատեց հաշվի տարբերությունը։
75-րդ րոպեին «Ալ-Նասրի» ավագ Կրիշտիանու Ռոնալդուն խփեց իր կարիերայի 971-րդ գոլը՝ հաշիվը դարձնելով 3-1։ Թեև 80-րդ րոպեին Ալի Ալ-Բուլայհին կրկին լարվածություն հաղորդեց խաղին, սակայն մրցավարի ավելացված ժամանակում՝ 90+8-րդ րոպեին, Ժոաու Ֆելիքսը ձևակերպեց հեթ-տրիկ՝ դնելով հանդիպման վերջնակետը։
Այսպիսով, «Ալ-Նասրը» վաստակած միավորների թիվը հասցրեց 82-ի և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ալ-Շաբաբը» 32 միավորով 13-րդն է։