Եվրահանձնաժողովը հրապարակել է առաջարկություններ՝ ուղղված ավիաընկերություններին և զբոսաշրջային բիզնեսին վառելիքային ճգնաժամի պայմաններում՝ մասնավորապես պարտավորեցնելով ավիափոխադրողներին ապահովել բոլոր փոխհատուցումները ուղևորներին, եթե չվերթը չեղարկվել է վառելիքի չափազանց բարձր գնի պատճառով։ Փաստաթուղթը հրապարակվել է Եվրահանձնաժողովի կայքում։
«Ավիաընկերությունները կկարողանան չվերթներ չեղարկել առանց ուղևորներին փոխհատուցելու միայն այն դեպքում, եթե վառելիք ընդհանրապես չլինի։ Մենք վառելիքի բարձր գները չենք ճանաչում որպես ֆորսմաժոր և որպես չվերթն առանց փոխհատուցման չեղարկելու հիմք։ Բիզնեսի տեսանկյունից վառելիքի բարձր գները լիովին կանխատեսելի են», – հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Աննա-Կայսա Իտկոնենը Բրյուսելում կայացած ճեպազրույցում՝ ներկայացնելով այդ նորմերը։