
«Այս բազմագլուխ Պուտինները կոորդինացված մի շտաբով են աշխատում, մարմինը նույնն է՝ գլուխներն են տարբեր»,- այսօր քարոզարշավի մեկնարկին հայտարարել է Հանուն Հանրապետության կուսակցություն առաջնորդ Արման Բաբաջանյանը։ «Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը և Ռոբերտ Քոչարյանը այլևս տարբեր շտաբներ հիմնելու կարիք չունեն, նրանք գործում են միասնական շտաբով և Սամվել Կարապետյանը համակարգում է այս երեքի աշխատանքը։ Պարզ է, որ այս 3-ից մեկը լինելու է իրենց վարչապետի թեկնածուն և ամենայն հավանականությամբ դա Ռոբերտ Քոչարյանն է։ Սամվել Կարապետյանն ընդհանրապես թեկնածու էլ չի և մեր այս քննարկումները նրա շուրջ՝ անիմաստ են»,- նշել է նա։