Փոքր ու միջին ձեռնարկատերերի որոշ առաջարկներ ներառվեցին մեր նախընտրական ծրագրում. Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը մայիսի 5–ին հանդիպել է փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացված մի շարք առաջարկություններ ընդունվել են Ռոբերտ Քոչարյանի կողմից և ներառվեցին նախընտրական ծրագրում։ Այս մասին նշված է Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում։

Առաջարկություններն են՝

1. ՓՄՁ զարգացման աջակցման պետական մարմնի վերաստեղծում՝ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում՝ արտահանման խթանման լրացուցիչ գործառույթով։ Ֆինանսական ռեսուրսների հասանելիության նպատակով պետական երաշխիքների ինստիտուտի վերականգնում։

2. Եկամտային հարկի համահարթի վերանայում միջին աշխատավարձից ցածր եկամուտ ստացողների համար։ Սահմանվելու է չհարկվող շեմ՝ պարենային զամբյուղի չափով։

3. Պարենային զամբյուղի ապրանք արտադրողների համար պետական գնումներում արտոնյալ պայմանների սահմանում։

4. Խոշոր սուպերմարկետներում տեղական արտադրող ՓՄՁ ների կողմից մատակարարվող ապրանքների համար պարտադիր կանոնների ներդրում։

5. Առցանց մարկետփլեյսներում հայկական ապրանքների մրցունակության ապահովում տեղական գնորդների համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *