WSJ: JPMorgan-ի աշխատակիցը պահանջել է 20 մլն դոլար՝ սեռական ոտնձգությունների մասին լռելու դիմաց

Աշխատակիցը, որը մեղադրանքներ էր ներկայացրել ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկի՝ JPMorgan-ի բարձրագույն ղեկավարության կին ներկայացուցչին՝ սեռական ոտնձգությունների վերաբերյալ, փորձել է մեծ գումար ստանալ այդ տեղեկությունը չհրապարակելու դիմաց, հաղորդել է The Wall Street Journal (WSJ) թերթը։

Խոսքը թոփ-մենեջեր Լորնա Հայդինիի մասին է։ 35-ամյա Չիրայու Ռանայի հայցում նշվել է, որ իր կին ղեկավարը փաստացի իրեն դարձրել էր իր սեռական ստրուկը՝ ստիպելով սեռական հարաբերությունների մեջ մտնել, տալով վիագրա և թմրանյութեր, ինչպես նաև սպառնալով կործանել նրա մասնագիտական կարիերան։

WSJ-ի լրագրողները, հղում կատարելով աղբյուրներին, գրել են, որ Ռանան անմիջապես դատարան չէր դիմել։ Սկզբում նա JPMorgan-ից պահանջել է ավելի քան 20 մլն դոլարի փոխհատուցում՝ սպառնալով, որ հակառակ դեպքում պատմությունը կներկայացնի լրատվամիջոցներում։ Ի պատասխան՝ ֆինանսական կազմակերպությունը նրան առաջարկել է 1 մլն դոլար՝ պայմանով, որ նա իր մեղադրանքները գաղտնի կպահի։ Այդ պահին ներքին ստուգումն արդեն անցկացվել էր, և բանկը չէր գտել տղամարդու վարկածը հաստատող ապացույցներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *