«Ով կմտածի, որ ՀՀ քաղաքացուն կարա առնի, իրա քիթ ու մռութը ջարդվելու ա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Ով կմտածի, որ ՀՀ քաղաքացուն կարա առնի, իրա քիթ ու մռութը ջարդվելու ա». Նիկոլ Փաշինյան

«Եկել, ասում են՝ կապ չունի, մենք ըլնելու ենք վարչապետ, մենք ըլնելու ենք վարչապետ. գլուխդ պատին ես տալու»,- Տեղ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: «Դու ո՞վ ես, արա՛, որ որոշես, ու ձեր խմբակը: Ո՞վ եք, ի՞նչ եք ձեզնից ներկայացնում: ՀՀ-ում մի որոշող կա: Դուք քանի՞ քաղաքացու երես եք տեսել ընդհանրապես: Ձեզ թվում է՝ սրան-նրան 5000 դրամ բաժանելով կարաք քաղաքացուն առնե՞ք: Գլուխներդ պատով եք տվել. ով կմտածի, որ ՀՀ քաղաքացուն կարա առնի, իրա քիթ ու մռութը ջարդվելու ա, ՀՀ քաղաքացու պատին ա հագնելու, իրանց ոտերն ա ջարդվելու, ՀՀ քաղաքացու պատին են հագնելու: Էդ ո՞վ ա ձեզ հավատացրել, որ կարաք ՀՀ-ում գաք, դվիժենի անեք: Մեկն էլ կար, ասում էր՝ ես միակ տղամարդն եմ: Տեսանք՝ ով ա տղամարդը: Այ տղամարդը էս մարդիկ են, ՀՀ քաղաքացի տղամարդիկ»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ ՔՊ-ականները, քարոզարշավի շրջանակներում, Սյունիքի մարզում են:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *