Ինդոնեզիայում Դուկոնո հրաբխի ժայթքման հետևանքով զոհվել է երեք մարդ

Երկու օտարերկրյա զբոսաշրջիկ և մեկ տեղաբնակ զոհվել են Ինդոնեզիայի արևելքում՝ Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբխի ժայթքումից հետո, ևս մոտ 20 մարդ լեռնալանջին մնացել է արգելափակված։ Այս մասին մայիսի 8-ին հայտնել է տեղի Detik պորտալը՝ հղում կատարելով ոստիկանության հայտարարությանը։

«Այո, երեք մարդ զոհվել է՝ Սինգապուրի երկու քաղաքացի է և մեկ տեղացի բնակիչ, որը ծնվել է Ջայապուրայում», — հայտնել է Ինդոնեզիայի Հյուսիսային Հալմահերա կղզու ոստիկանության ղեկավար Էրլիխսոն Պասարիբուն։

Փրկարար ծառայությունները տարածքում իրականացնում են տարհանման գործողություն։ France-Presse գործակալությունը՝ հղում կատարելով փրկարարներին, թելեգրամ-ալիքում նշել է, որ Դուկոնո հրաբխի ժայթքումից հետո անհետ կորած է համարվում 20 զբոսաշրջիկ, այդ թվում՝ Սինգապուրի ինը քաղաքացի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *