Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)

Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի Անի համայնքի տարածքային պատասխանատուն, իր մերձավոր ազգականների և այլ անձանց հետ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք՝ գործընթացը քողարկելով նշված անձանց կուսակցության տարածքային գրասենյակներում որպես պատասխանատու կամ ակտիվիստ ձևակերպելու և կաշառք-գումարը աշխատավարձի տեսքով վճարելու անվան տակ:
     Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձը նյութապես շահագրգռելու, ինչպես նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող անձանց անունից տրված պահանջին չենթարկվելու հետևանքներով վախեցնելու սպառնալիքով փորձել է խոչընդոտել մի շարք ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:
     Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *