Ուկրաինան գարնան և ամռան սահմանագծին սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունները բովանդակալից էին, կողմերը համաձայնեցնում են առաջիկա հանդիպումների և այցերի ժամանակացույցը, հաղորդել են տեղի լրատվամիջոցները։
«Այսօր Ռուստեմ Ումերովի զեկույցն էր ԱՄՆ-ում հանդիպումների արդյունքների մասին։ Բանակցությունները բովանդակալից են։ Համաձայնեցնում ենք անհրաժեշտ այցերի ժամանակացույցը և սպասում ենք Կիևում Ամերիկայի նախագահի ներկայացուցիչներին գարուն-ամառ սահմանագծին։ Հուսով ենք, որ այս անգամ կստացվի իրականացնել նախատեսվածը և ակտիվացնել դիվանագիտությունը», — նշել է Զելենսկին։