«Հայաստանին անհրաժեշտ է ազգային ուժի և պետական վերածննդի օրակարգ»․ Մհեր Մելքոնյան

«Հայաստանին անհրաժեշտ է ազգային ուժի և պետական վերածննդի օրակարգ»․ Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե պարտության հետ համակերպվող իշխանական մտածողություն, այլ ազգային ուժի և պետական վերածննդի օրակարգ։
     Մեզ անհրաժեշտ է հասարակություն, որը չի մոռանա իր հերոսներին, չի ուրանա իր պատմությունը և չի հրաժարվի իր ազգային իրավունքներից։
     Մեզ անհրաժեշտ է իշխանություն, որը սեփական ժողովրդին չի սովորեցնի վախենալ, այլ կսովորեցնի լինել ուժեղ, կազմակերպված և արժանապատիվ։
     Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թե արտաքին կենտրոններում, այլ այստեղ՝ մեր ազգային կամքի, մեր միասնականության և մեր պայքարելու պատրաստակամության միջոցով։
     Մենք պարտավոր ենք վերականգնել հաղթանակի նկատմամբ մեր հավատը։
     Որովհետև հաղթանակը միայն ռազմական արդյունքը չէ։ Հաղթանակը նախ և առաջ ժողովրդի հոգեվիճակն է, պետության կամքն է, ազգային արժանապատվության գիտակցումն է:
     Մեզ անհրաժեշտ է հաղթանակ…»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *