Նավթատար լցանավը հարձակման է ենթարկվել

Չինական նավթատար լցանավը, որը նավարկում է Մարշալյան կղզիների դրոշի ներքո, հարձակման է ենթարկվել ԱՄԷ ափերի մոտ։ Նավը ստացել է վնասվածք։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Համաձայն հաղորդման, JV Innovation նավից ահազանգ է ստացվել, որ բռնկվել է հրդեհ՝ հարձակման հետեւանքով։ Նավը գտնվել է էմիրաթական Մինա-Սաքըր նավահանգստի մոտ։ Այն տեղափոխելիս է եղել նավթամթերքներ եւ քիմիկատներ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *