Ո՞րն է այս ընտրությունների առանձնահատկությունը։ Ես չեմ հիշում, որ ընտրությունները վերածվեին ինքնության, եկեղեցու և ազգային արժեքների համար պայքարի։ Այդ մասին մայիսի 8-ին Էջմիածնում անցկացված նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Հայաստանի պատմության մեջ նման բան չի եղել։ Ես չեմ հիշում նաև, որ ընտրություններում գլխավոր թեման լիներ պատերազմը կամ խաղաղությունը։
Այս թեմաները բերել են ներկայիս իշխանությունները։ Նրանք պառակտել են ժողովրդին, մեր պատմությունն ու մեր լեռները։ Իշխանությունները պետք է պատասխան տան դրա համար»,- նշել է նա։