Պիտի պատասխան տան – Հրապարակ

Էջմիածնում անցկացված նախընտրական հանրահավաքի ժամանակ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ այս ընտրություններն առանձնանում են իրենց բովանդակությամբ և օրակարգով։ Նրա խոսքով՝ Հայաստանի պատմության մեջ նախկինում ընտրությունները երբևէ չեն վերածվել ինքնության, եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանության պայքարի։

Քոչարյանը նշել է, որ ինքը չի հիշում մի իրավիճակ, երբ ընտրությունների հիմնական թեմաները լինեին պատերազմն ու խաղաղությունը։ Նրա գնահատմամբ՝ այդ օրակարգը ձևավորել են ներկայիս իշխանությունները։

Նա նաև մեղադրել է գործող իշխանություններին հասարակության պառակտման մեջ՝ նշելով, որ բաժանվել են ոչ միայն մարդիկ, այլև պատմությունն ու ազգային արժեքները։ Քոչարյանի խոսքով՝ իշխանությունները պատասխանատվություն պետք է կրեն ստեղծված իրավիճակի համար։

«Նրանք պառակտել են ժողովրդին, մեր պատմությունն ու մեր լեռները։ Իշխանությունները պետք է պատասխան տան դրա համար»,- ասել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *