«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները և քաղաքական ուժի համակիրները երթ են անցկացնում դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Երթը գլխավորում է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
Նշենք, որ մինչ այս Էջմիածնում տեղի է ունեցել հանրահավաք՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկի շրջանակում:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին սկսված քարոզարշավը կտևի մինչև հունիսի 5-ը: Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 7-ին: