Իշխանությունները վտանգի տակ են դնում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին. Ռոբերտ Քոչարյան

Մենք ունենք սպառման հսկայական շուկա՝ հանձին ԵԱՏՄ-ի, որտեղ կարող ենք իրացնել մեր արտադրանքը, և այսօր իշխանությունները վտանգի տակ են դնում հենց այդ հնարավորությունը՝ մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ հաշվի չառնելով, որ բնակչության 80%-ի բարեկեցությունն էականորեն կախված է այդ շուկայից։ Այդ մասին մայիսի 8-ին Էջմիածնում նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք դա մերժում ենք։ Մենք պետք է հավասարակշռված հարաբերություններ ունենանք Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի հետ և չխաղանք նրանց հակասությունների վրա։ Փոքր երկրի համար դա չափազանց մեծ ռիսկ է։ Այսօր իշխանությունները դիմում են այդ քայլերին։

Մեր նպատակն է վերականգնել արդյունաբերությունը, ունենալ գյուղատնտեսության զարգացում։ Ժամանակին ես ցույց եմ տվել, որ այդ ճանապարհով կարելի է շարժվել։ Այսօր հնարավորություններն ավելի շատ են, քան այն տարիներին, սակայն այն, որ ութ տարվա ընթացքում ոչ մի ձեռնարկություն չի բացվել և ոչ մի ներդրում չի արվել այդ ոլորտում, խայտառակություն է», – հավելել է Քոչարյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *