Գյումրիի լավագույն տեղերում ՔՊ-ի պաստառներն են․ անարդար մրցակցություն

Այսօրվանից պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, սակայն Գյումրիում արդեն օրեր առաջ աչքի էին ընկնում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գովազդային վահանակները։

Քաղաքում շրջելիս դժվար չէ նկատել, որ հիմնական խաչմերուկներում, կենտրոնական փողոցներում և մեծ հոսք ունեցող հատվածներում հենց ՔՊ-ի քարոզչական պաստառներն են գերակշռում։ Մինչդեռ մյուս քաղաքական ուժերը դեռ նոր են սկսում իրենց քարոզչական աշխատանքները կամ չեն կարողացել նույն ծավալով գովազդային տարածքներ ձեռք բերել։

Ընտրական գործընթացը պետք է սկսվի հավասար հնարավորություններով, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը նույն պայմաններում ներկայացնեն իրենց ծրագրերը։

Հանրային ընկալման վրա առաջին տպավորությունը մեծ ազդեցություն ունի, իսկ քաղաքի «ամենալավ տեղերը» զբաղեցրած քաղաքական գովազդը հենց այդ ազդեցությունն է ապահովում։ Քարոզարշավը նոր է սկսվել, սակայն քաղաքական պայքարի անհավասար պայմանների մասին խոսակցությունները արդեն ակտիվացել են։

Մանրամասները՝ տեսանյութում:

Անահիտ Չալիկյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *