Բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը մեքենայի տակ է ընկել

Բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով սատկել է, մեքենայի տակ է ընկնել․ հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

«Այս դեպքը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ վայրի կենդանիների վերականգնման և բնություն վերադարձի գործընթացը պահանջում է ոչ միայն մասնագիտական մեծ աշխատանք, այլև հանրային բարձր պատասխանատվություն և զգոնություն։

Կոչ ենք անում քաղաքացիներին և հատկապես վարորդներին՝

լինել առավել զգոն անտառամերձ և պահպանվող տարածքներին հարակից ճանապարհահատվածներում,

պահպանել արագության սահմանափակումները,

ուշադիր լինել ճանապարհը հատող կենդանիների նկատմամբ:

Ազնվացեղ եղջերուն Հայաստանի կենսաբազմազանության կարևոր տեսակներից է, և վերջին տարիներին իրականացվող վերականգնման ծրագրերի շնորհիվ քայլեր են արվում տեսակի պոպուլյացիան բնական միջավայրում վերականգնելու ուղղությամբ։ Յուրաքանչյուր կորուստ ցավալի է և մեծ հարված է բնապահպանական այդ ջանքերին»,- նշում են նախարարությունից։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *