Քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, «Ընտրական օրենսգրքի» պահանջի համաձայն, հրապարակում է ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, նախընտրած վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը․ տեղեկացնում են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
«2026-ի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների օրվանից առաջ 30-րդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.482.872, որից՝
ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 586,
հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 16»,- ասված է ծառայության հաղորդագրությունում։