«Մենք գիտենք՝ ինչպես լուծել խնդիրները»․ Արման Թաթոյանը՝ «Միասնության թևերի» և մյուս քաղաքական ուժերի տարբերությունների մասին

Հայաստանը հոգնել է հույսերից, գայթակղություններից, խաբեություններից, չիրականացող սպասումներից։ Այս մասին այսօր ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

«Այսօր մենք տեսնում ենք մի մարդու, ով ասում է, թե երկրին խաղաղություն է տվել։ Այդ «խաղաղության» պայմաններում Ալիևը հեռուստացույցից նրա վրա մատ է թափ տալիս, ինչպես վախից անկյունում կուչ ելած փոքրիկ երեխայի վրա, իսկ նա նվաստացած շնորհակալություն է հայտնում և խնդրում իրեն ընդունել Բաքվում։ Տեսնում ենք «նախկիններին», որոնք ասում են, թե իրենց օրոք «ավելի լավ էր»։ Բայց եթե լավ էր, ինչու էր հիմա այդքան վատ։ Ինչու էր իր վերջո ժողովուրդը 2018 թ. դուրս եկել փողոց։ Ու հետո պետք է չարաչար խաբվեր։ Տեսնում ենք մեծահարուստների, որոնք խոստանում են «հաղթել աղքատությանը» և «վերադարձնել հարգանքը» միայն այն հիմքով, որ իրենք միլիարդներ ունեն, իսկ մնացածը՝ ոչ»,- ասել է Արման Թաթոյանը։

Նա նշել է, որ բոլորն ունեն փող, որ առաջ գնան, իսկ իրենք մարդիկ են, ովքեր հիփոթեք են վճարում և գիտեն, որ Հայաստանից բացի այլ երկիր չունեն ու միայն ճշմարտությունն ունեն՝ գիտեն ինչպես լուծել խնդիրը։

Լուծումները` տեսանյութում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *