ՖԻՖԱ-ն դադարեցնում է 50-ամյա համագործակցությունը

ՖԻՖԱ-ն դադարեցնելու է Panini ընկերության հետ համագործակցությունը՝ 2030 թվականի Աշխարհի առաջնությունից հետո։ Հիշեցնենք, որ այդ ընկերությունը մասնագիտացած է ֆուտբոլային կպչուն պիտակների արտադրությամբ։ Նրանց համագործակցությունը սկսվել էր 1970 թվականին, երբ Մեքսիկայում կայանալիք Մունդիալից առաջ լույս տեսավ առաջին ալբոմը։

Ներկայումս այդ ալբոմը ցանցային աճուրդներում արժի ոչ պակաս, քան 11 հազար եվրո։ Համագործակցության դադարեցումը բացատրվում է նրանով, որ ՖԻՖԱ-ն համագործակցության պայմանագիր է կնքել Fanatics ընկերության հետ, որը կթողարկի ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի կոլեկցիոն արտադրանքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *