
Եվրոմիությունը պատրաստվում է միջամտել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին՝ մոլդովական սցենարով, հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:
«Դրան հասնելու համար Եվրոմիությունն օգտագործում է նույն մեխանիզմներն ու տեխնոլոգիաները, որոնք մշակվել են Մոլդովայում նախորդ ընտրարշավների ժամանակ», – նախարարության մեկնաբանությունը մեջբերում է «Известия»-ն։
«Միջամտության փորձի մասին վկայում է ԵՄ գործընկերային առաքելության և «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի» խմբի ուղարկումը երկիր», – նշել են գերատեսչությունում։ Նախարարությունում նաև նշելեն, որ Բրյուսելում «ամեն ինչ իր գինն ունի», իսկ Արևմուտքի հետ խաղերը հազվադեպ են լավ ավարտ ունենում։
«Ռուսաստանի դիրքորոշումը պարզ է և անկեղծ. մենք շահագրգռված ենք ուժեղ, կայուն և իսկապես ինքնիշխան Հայաստանով, որը կարող է ինքնուրույն մշակել իր քաղաքականությունը և որոշել իր զարգացման վեկտորը», – շեշտում է նախարարությունը։