Վթարի հետևանքով սատկել է բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը. ՇՄՆ-ն կոչ է անում վարորդներին զգոն լինել

Բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով անկել է՝ ընկնելով ավտոմեքենայի տակ։

Շրջակա միջավայրի նախարարությունից հիշեցնում են, որ վայրի կենդանիների վերականգնման և բնություն վերադարձի գործընթացը պահանջում է ոչ միայն մասնագիտական մեծ աշխատանք, այլև հանրային բարձր պատասխանատվություն և զգոնություն։

Նախարարությունից կոչ են անում քաղաքացիներին և հատկապես վարորդներին՝

➖ լինել առավել զգոն անտառամերձ և պահպանվող տարածքներին հարակից ճանապարհահատվածներում,

➖ պահպանել արագության սահմանափակումները,

➖ ուշադիր լինել ճանապարհը հատող կենդանիների նկատմամբ:

Ազնվացեղ եղջերուն Հայաստանի կենսաբազմազանության կարևոր տեսակներից է, և վերջին տարիներին իրականացվող վերականգնման ծրագրերի շնորհիվ քայլեր են արվում տեսակի պոպուլյացիան բնական միջավայրում վերականգնելու ուղղությամբ։ Յուրաքանչյուր կորուստ ցավալի է և մեծ հարված է բնապահպանական այդ ջանքերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *