
«Մեղադրանք առաջադրելու համար սահմանված 60 ժամը լրանում է գիշերը ժամը 3-ին։ Իսկ պրակտիկան այն մասին է, որ սովորաբար դրա համար բոլոր նախապատրաստական գործողություններն արդեն այս պահին պետք է կատարված լինեին, այսինքն՝ մեղադրանքը պետք է առաջադրված լինի, բայց փաստում ենք, որ այս պահի դրությամբ մեղադրանք դեռ չկա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ ներկայացնելով Վեդիում սեռական բռնության ենթարկված աղջիկների հորեղբոր՝ Թովմաս Թովմասյանի գործով նորությունները։
Փաստաբանը հավելեց, որ ձերբակալման 72 ժամը լրանում է վաղը ժամը 15։10-ին։