ՌԴ-ն համաձայնել է Ուկրաինայի հետ հրադադարը մինչև մայիսի 11-ը երկարաձգելու և գերիներ փոխանակելու՝ Թրամփի առաջարկին

Ռուսաստանը համաձայնել է սատարել ՝ Ուկրաինայի հետ հրադադարի ժամկետը մինչև մայիսի 11-ը երկարաձգելու վերաբերյալ Թրամփի նախաձեռնությունը։ Դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ТАСС-ը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը սատարել է նաև մինչև մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Կիևի հետ «հազարը հազարի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում իրականացնելու նախաձեռնությունը։

Նա հավելել է, որ հրադադարի երկարաձգման և գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածությունները ձեռք են բերվել ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ հեռախոսային շփումների ընթացքում։ Ուշակովը կարևորել է այն փաստը, որ հրադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ Թրամփի նախաձեռնությունը հարմարեցված է հենց Հաղթանակի 81-րդ տարեդարձին։

Թրամփը հայտարարել է, որ անձամբ է խնդրել Պուտինին և Զելենսկուն՝ եռօրյա կրակի դադարեցման վերաբերյալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *