
«Ժամանակավոր հրադադարը կարող է դառնալ ուկրաինական հակամարտության վերջի սկիզբը». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տոնական հրադադարը կնշանավորի հակամարտության «վերջի սկիզբը»։
«Հուսով եմ՝ սա շատ երկար, մահացու և դաժան պատերազմի ավարտի սկիզբն է», – գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
Նույն գրառման մեջ Թրամփը նշել է, որ իր խնդրանքով Ռուսաստանը և Ուկրաինան, ենթադրաբար, կդադարեցնեն կրակը երեք օրով՝ մայիսի 9-ից 11-ը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին հրադադարին համաձայնելու համար։