Ուրախությամբ տեղեկացնում եմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում եռօրյա հրադադարի մասին (մայիսի 9, 10 և 11): Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ռուսաստանում տոնակատարությունը նվիրված է Հաղթանակի օրվան, սակայն Ուկրաինայում դա նույնպես կարևոր է, քանի որ նա նույնպես զգալի դեր է խաղացել Երկրորդ համաշխարհային պատերազմում: Այս հրադադարը ներառելու է բոլոր մարտական գործողությունների կասեցումը, ինչպես նաև գերիների փոխանակում՝ յուրաքանչյուր երկրից 1000-ական մարդ ձևաչափով:
Այս խնդրանքն անձամբ եմ առաջադրել, և ես շատ բարձր եմ գնահատում, որ այն հաստատել են նախագահ Վլադիմիր Պուտինըխ և նախագահ Վլադիմիր Զելենսկին: Հուսով եմ՝ սա շատ երկար, արյունալի և ծանր պատերազմի վերջի սկիզբն է: Այս վիթխարի հակամարտության՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր խոշորագույնի դադարեցման շուրջ բանակցությունները շարունակվում են, և մենք ամեն օր ավելի ենք մոտենում նպատակին»,- նշել է Թրամփը: