Ինչ վերաբերում է իմ խոստմանը, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել է չբացահայտված թռչող օբյեկտներին վերաբերող ֆայլերի առաջին մասը՝ ծանոթացման և ուսումնասիրման համար։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ձգտելով լիակատար և առավելագույն թափանցիկության՝ ինձ համար պատիվ էր հանձնարարել իմ վարչակազմին բացահայտել և տրամադրել կառավարական ֆայլերը, որոնք վերաբերում են այլմոլորակային և արտերկրային կյանքին, չբացահայտված օդային երևույթներին և չբացահայտված թռչող օբյեկտներին։
Մինչդեռ նախորդ վարչակազմերը չկարողացան թափանցիկություն ապահովել այդ հարցում»,- նշել է Թրամփը։
Ֆայլերին կարելի է ծանոթանալ հղումով։